Գաղտնիության Քաղաքականություն

 
ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ 
Սույն գաղտնիության քաղաքականությունը կազմվել է «Ֆաստ Մեդիա» ՍՊԸ կողմից, այսուհետ՝ «մենք» կամ «Ընկերություն», և նախատեսված է այն անձանց համար, ովքեր
հետաքրքրված են սույն կայքում Ընկերության կողմից իրենց անձնական տվյալների
օգտագործմամբ: Կայքի բովանդակությունը և սույն գաղտնիության քաղաքականությունը
կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ: Սույն կայքում օգտագործվող բոլոր հասկացություններն
ունեն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ «Օրենք») 
սահմանված իմաստը: Օգտվելով մեր Ծառայություններից՝ Դուք ընդունում եք սույն
Ծանուցումը:
 
1. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ 
Ընկերության ծառայություններից օգտվելու և/կամ մեզ հետ բաժանորդային պայմանագիր
կնքելու պահից Դուք տալիս եք համաձայնություն Ընկերության կողմից սույն անձնական
տվյալների մշակման քաղաքականությամբ (անձնական տվյալների մշակման ծանուցմամբ) 
սահմանված կարգով Ձեր անձնական տվյալների մշակումն իրականացնելու համար: Սույն
Գաղտնիության քաղաքականությամբ նկարագրված են Ձեր անձնական տվյալների
պահպանման խնդրի հետ կապված մեր գործող կարգերը, ինչպես նաև Ձեր անձնական
տվյալների գաղտնիության պաշտպանության նպատակով ձեռնարկվող միջոցները: 
Օրենքի համաձայն՝ անձնական տվյալ է համարվում որևէ ֆիզիկական անձի վերաբերող 
ցանկացած տեղեկատվություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակիորեն կամ 
անուղղակիրոեն բացահայտել տվյալ անձի ինքնությունը:
Ընկերության կայքում Ձեր անձնական տվյալների օգտագործման, պաշտպանության և այլ կերպ 
պահպանման մեթոդներին ծանոթանալու համար խնդրում ենք ուշադիր ծանոթանալ մեր 
գաղտնիության քաղաքականությանը:
Ձեր կողմից մեզ տրամադրվող բոլոր տվյալների գաղտնիությունն ապահովելու համար
Ընկերությունը հետևում է ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՆ.
 Ընկերությունը հավաքագրում է իր հաճախորդների վերաբերյալ միայն այն
տեղեկությունները, որոնք, ըստ Ընկերության, առնչվում են և ողջամտորեն անհրաժեշտ են
հաճախորդին և իր կարիքները հասկանալու, Ընկերության բիզնեսն իրականացնելու, 
իրավական և օրենսդրական պահանջներին և լավագույն փորձին համապատասխանելու, 
ռիսկերի կառավարման համար,
 Ընկերությունն օգտագործում է հաճախորդի մասին տեղեկությունները` նրան
մատուցվող ծառայությունների և սպասարկման որակի բարելավման նպատակով՝
օրենսդրության համապատասխան,
 Ընկերությունը կարող է հաճախորդի վերաբերյալ տեղեկությունները փոխանցել
Ընկերության հետ համագործակցող երրորդ անձ կազմակերպություններին, ծառայություն
մատուցող ընկերություններին և գործակալներին՝ օրենսդրությանը համապատասխան: 
Ընկերությունն ապահովում է, որ ծառայություն մատուցող ընկերությունները և գործակալները
պարտավորվեն կիրառել հաճախորդի վերաբերյալ տեղեկությունների մասով
համապատասխան գաղտնիության և անվտանգության ստանդարտներ,
 Ընկերությունը նպատակ ունի պահպանել հաճախորդի վերաբերյալ ճշտգրիտ և թարմ
տեղեկություններ,
 Ընկերությունն ունի անվտանգության համակարգեր, որոնց նպատակն է պաշտպանել
հաճախորդի վերաբերյալ տեղեկությունները կորստից, վնասումից, անթույլատրելի
օգտագործումից ցանկացած երրորդ անձանց, ներառյալ Ընկերության աշխատակիցների
կողմից,
 Ընկերության աշխատակազմը, ինչպես նաև այն երրորդ անձինք, ովքեր լիազորված են
մուտք գործել և օգտվել հաճախորդի վերաբերյալ տեղեկություններից, պարտավոր են հետևել
Ընկերության տեղեկությունների գաղտնիության և անվտանգության վերաբերյալ
պահանջներին:
Դուք կարող եք այցելել մեր կայք առանց գրանցվելու, սակայն կայքի և Ընկերության
ամբողջական ծառայություններից օգտվելու համար Դուք պարտավոր եք գրանցվել կայքում: 
Անձնական տեղեկությունները հավաքագրվում են (ստացվում են) միայն այն ժամանակ, երբ
Դուք դրանք տրամադրում եք: Գրանցվելիս Դուք պետք է տրամադրեք Ձեր անուն, ազգանուն,
տարիք, սեռ, հասցեն, էլ. փոստի հասցեն, հեռախոսահամար, Կայքի վճարովի տարբերակի
օգտագործման դեպքում նաև բանկայի քարտը:
Երբ Դուք օգտվում եք մեր կայքից, մենք կարող ենք ստանալ տեղեկություններ նաև այլ
եղանակներով: Մեր սերվերները Ձեր մասին ստանում և հավաքում են այնպիսի
տեղեկություններ, ինչպիսիք են Ձեր IP հասցեն, բրաուզերի անվանումը, համակարգչի տեսակը, 
տեխնիկական տվյալներ օգտատերերի վերաբերյալ և մեր կայքի հետ կապ հաստատելու
միջոցները, ինչպիսիք են օպերացիոն համակարգի տեսակը, ինտերնետային ծառայություն
տրամադրող կազմակերպության անունը և այլ համանման տեղեկություններ: Այս
տեղեկությունները օգնում են մեզ տեղյակ լինել և հասկանալ մեր օնլայն օգտվողների
վարքագիծն ու միտումները: Մենք նաև ստանում ենք տեղեկություններ մեր կայքում Ձեր
գործունեության վերաբերյալ: Այդ տեղեկությունները թույլ են տալիս առաջարկել Ձեզ ավելի
հարմարեցված և Ձեր կողմից ավելի գերադասելի ծառայություններ: Ձեր գրանցման պահին
մենք ստանում ենք Ձեր տրամադրած տեղեկությունը, օրինակ Ձեր էլ. հասցեն, գաղտնաբառը և
այլն: 
Ինչպե՞ս են Ընկերության կողմից օգտագործվում Ձեր անձնական տվյալները.
Մենք կարող ենք օգտագործել կայքից որևէ կերպ օգտվելու միջոցով Ձեզանից հավաքագրված 
տվյալները հետևյալ նպատակներով.
 Սպասարկման որակի բարձրացման նպատակով կայքի բարելավման համար
 Հաճախորդների պահանջներին համապատասխանող սպասարկման որակի 
ապահովման համար
 Ձեր հաշիվը կարգավորելու և մեր ծառայություններն ըստ Ձեր նախընտրությունների
փոփոխելու համար,
 Մեր կայքի օգտագործումը վերլուծելու, կայքը, ծառայություններն ու ապրանքները
բարելավելու համար,
 Մեր կայքի սխալ օգտագործումը կանխելու և պաշտպանելու համար,
 Մեր պայմանները եւ դրույթները իրականացնելու համար, 
 Ձեզ հետ կապ հաստատելու խնդրանքին արձագանքելու համար և Ընկերության 
գործունեությունից բխող այլ նպատակներով:
2. 18 ՏԱՐԻՆ ՉԼՐԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ 
Մենք չենք հավաքում կամ պահանջում տվյալներ 18 տարեկանից ցածր անձանցից, ինչպես նաև
չենք թույլատրում 18 տարեկանը չլրացած անձանց գրանցվել` ծառայություններից օգտվելու
նպատակով: Նման ծառայությունները և իրենց բովանդակությունները նախատեսված չեն 18 
տարին չլրացած անձանց համար: Սույն կետով սահմանված անձանցից բացառություն են
կազմում այն անձինք, ովքեր օրենսդրությամբ նախատեսված կարգով լրիվ գործունակություն
են ձեռք բերել մինչը 18 տարին լրանալը: Մենք հնարավորություն չունենք ստուգել կայքից
օգտվողների կողմից մուտքագրվող տեղեկությունների իսկությունը, ուստի մենք
պատասխանատվություն չենք կրում 18 տարեկանը չլրացած անձանց կողմից մեր կայքից
օգտվելու հետևանքների համար:
3. ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ 
Ընկերությունը ձեռնարկում է պատշաճ էլեկտրոնային, ֆիզիկական և այլ անվտանգության 
միջոցներ անօրինական մուտքից, փոփոխումից կամ հրապարակումից Ձեր անձնական 
տեղեկությունների անվտանգությունն ապահովելու համար: Ձեր տրամադրած բոլոր տվյալները 
պահվում են ապահով սերվերների տվյալների բազայում: Մենք գաղտնաբառերով 
պաշտպանում ենք Ձեր տրամադրած անձնական տեղեկություններ պարունակող Ընկերության 
ցանկացած էջ: Ընկերությունը երբեք չի խդրի նշել Ձեր գաղտանաբառը հեռախոսազանգի կամ 
էլ. հասցեի միջոցով: Ձեր անձնական տվյալները չենք տրամադրի երրորդ անձանց առանց Ձեր 
համաձայնության, բացառությամբ Օրենսդրությամբ նախատեսված դեպքերի: Մեր կողմից Ձեր 
տվյալները կարող են հասանելի դարձվել միայն մեզ հետ փոխկապակցված անձանց, այն 
դեպքերում, երբ այդ տվյալները անհրաժեշտ են Ձեզ մատուցվող ծառայությունները 
իրականացնելու և դրանց որակը բարելավելու համար: Վերոնշյալ անձինք ստանում են 
անհրաժեշտ տվյալներին հասանելիություն իրենց կողմից նշված գործառնությունների 
իրականացման նպատակով և իրավունք չունեն օգտագործել նույն տեղեկատվությունը այլ 
նպատակներով:
4. ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԲՐԱՈՒԶԵՐԻ ՏԵՂԵԿԱՆԻՇԵՐ («COOKIES») 
Արդյո՞ք Ընկերությունն օգտագործում է «cookies» բաժինը:
Այո: «Cookie»-ները փոքր ֆայլեր են, որոնք որևէ կայք կամ ծառայություն մատուցող ուղարկում 
է Ձեր համակարգչի կոշտ սկավառակին վեբ-բրաուզերի միջոցով (Ձեր թույլտվության դեպքում), 
և որոնք թույլ են տալիս տվյալ կայքի կամ ծառայություն մատուցողի համակարգերին ճանաչել 
Ձեր բրաուզերը և որսալ ու հիշել որոշակի տեղեկատվություն: Դրանք օգնում ենք մեզ 
հասկանալ Ձեր նախընտրությունները՝ հիմնվելով կայքում իրականացված Ձեր նախկին կամ 
ընթացիկ գործողությունների վրա, ինչն իր հերթին մեզ հնարավորություն է տալիս բարելավել 
Ձեզ մատուցվող ծառայությունների որակը: Մենք օգտագործում ենք «Cookie»-ները նաև կայքի 
գործածության և այցելությունների քանակի վերաբերյալ տվյալների ամբողջացման 
նպատակով, ինչն օգնում է բարելավել կայքը և նոր գործիքներ մշակել:
Ընկերությունն օգտագործում է «Cookie»-ները`
 Հետագա այցելությունների նպատակով օգտագործողների նախընտրությունները 
հասկանալու և հիշելու համար
 Կայքի գործածության և այցելությունների քանակի վերաբերյալ տվյալների 
ամբողջացման նպատակով՝ հետագայում կայքի որակի բարելավման և նոր գործիքների 
մշակման համար: Մենք կարող ենք նաև օգտվել վստահելի երրորդ անձանց 
ծառայություններից, որոնք կհետևեն նշված տեղեկություններին Ընկերության անունից:
Դուք կարող եք ընտրել այնպիսի կարգաբերում, որ յուրաքանչյուր անգամ կայքի կողմից 
«Cookie» ուղարկվելիս Ձեր համակարգիչը տեղեկացնի Ձեզ այդ մասին, կամ պարզապես 
անջատել բոլոր «Cookie»-ները: Դա կատարվում է բրաուզերի կարգաբերումների միջոցով: Քանի 
որ բրաուզերները մի փոքր տարբերվում են իրարից, փորձեք կատարել «Cookie»-ների հետ 
կապված անհրաժեշտ փոփոխությունները բրաուզերի «Օգնության մենյու» բաժնի միջոցով:
Մենք ընդունում ենք «Չհետևել» ազդանշանները և չենք հետևում Ձեր բրաուզերին, չենք 
ուղարկում «Cookie»-ներ կամ կիրառում դրանք գովազդային նպատակներով, եթե բրաուզերի 
«Չհետևել» մեխանիզմն ակտիվացված է:
«Cookie»-ներն անջատելու դեպքում կայքի որոշ ֆունկցիաներ կարող են կասեցվել:
5. ԿԱՅՔԻ ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ ՀԱՏՎԱԾՆԵՐԸ 
Կայքի հանրամատչելի հատվածները օգտագործելիս Դուք պարտավոր չեք տրամադրել Ձեր
վերաբերյալ որևէ անձնական տեղեկություններ և նման ձևով կայքից օգտվելու ժամանակ մենք
չենք հսկում կամ հավաքագրում Ձեր անձը նույնականացնող որևէ տեղեկություն: Մենք կարող
ենք հետևել, թե որքան մարդ է օգտվում մեր կայքից, այդուհանդերձ Ձեր ինքնությունը նման
գործողությունների հետևանքով չի բացահայտվի: Ինչպես նաև մենք կարող ենք գրանցել Ձեր
համակարգչի տեղակայվածությունը Ինտերնետում համակարգի կառավարման և առաջացած
խնդիրների լուծման նպատակով և գրանցել ընդհանուր տեղեկությունները:
6. ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ 
Մուտք գործելով Ընկերության կայք կամ Ընկերության կայքից օգտվելիս Դուք ընդունում եք, որ
կայք այցելելու և օգտվելու հետ կապված բոլոր հարցերը կարգավորվում են Հայաստանի
Հանրապետության օրենսդրությամբ: Վեճերի առաջացման դեպքում դրանք կարգավորվում են
յուրաքանչյուր կողմի ներկայացուցիչների կողմից, համաձայնության չգալու դեպքում, վեճերը
կկարգավորվեն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով:
7. ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ 
Մենք կարող ենք փոփոխել Ընկերության կայքի վրա պարունակվող տեղեկությունների
բովանդակությունը կամ ծառայություններն՝ առանց Ձեզ նախապես ծանուցելու, որի
հետևանքով գաղտնիության վերաբերյալ մեր քաղաքականությունն էլ կարող է
համապատասխանաբար ապագայում փոփոխությունների ենթարկվել: Սույն Գաղտնիության
քաղաքականության ցանկացած փոփոխությունից հետո Ընկերության ծառայություններից
օգտվելը կնշանակի, որ Դուք ընդունում եք փոփոխությունները:
8.ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ 
Եթե Ձեզ մոտ Անձնական տվյալների մշակման մասին սույն ծանուցման կամ տվյալների
գաղտնիության պաշտպանության մեր քաղաքականության հետ կապված առաջանան հարցեր, 
կապ հաստատեք մեզ հետ հետևյալ հեռախոսահամարով հետ կամ գրեք հետևյալ հասցեով. 
Հեռ.՝ 011 51 00 51 (6124)
Էլ. հասցե՝ [email protected]
Հասցե՝ ՀՀ, քաղաք Երևան, Գարեգին Հովսեփյան 20

logo

Fasttv.am-ը մեդիա հարթակ է, որը հնարավորություն է տալիս վայելելու բոլորովին նոր սպորտային TV ալիքները, հաղորդումները և ֆիլմերը՝ բացառիկ մոտեցման և նորարարական տեխնոլոգիաների շնորհիվ։

© 2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են